Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (93) Յուլիս 2019

Գրական-Մշակութային

«Գիւմրին մոռացուած գանձ է, պէտք է վերականգնուի»

Արմէն Սարգսեան

ՀԱՅԱՍՏԱՆ

kragan
Գիւմրին Հայաստանում եւրոպական քաղաքակրթութեան, մշակոյթի ու արուեստի կենտրոն է եղել. դրա մասին վկայում են քաղաքի պատմական միջուկի ճարտարապետական շինութիւնները։ Դրանում համոզուեցին նաեւ հայ-իտալական համաժողովի պատուիրակները: Վերջիններս նախագահ Արմէն Սարգսեանի հետ շրջեցին այն փողոցներով, որոնցում հին Ալեքպոլի դիմագիծն է: Այստեղ իտալացիները գտան իրենց ճարտարապետութեան հետ ընդհանրութիւնները։
«Հիացած ենք քաղաքի ճարտարապետութեամբ: Ինձ համար յատկապէս հետաքրքրական էին սեւ քարերով կառուցուած շինութիւնները։ Իտալիա վերադառնալուն պէս քաղաքի մասին պատմելու եմ ընկերներիս և անելու եմ հնարաւորը, որ աւելի շատ իտալացիներ գան Գիւմրի ու տեսնեն ձեր քաղաքի իւրօրինակ ու հին ճարտարապետութիւնը»,- իր հիացմունքն արտայայտեց հայ-իտալական համաժողովի մասնակից Մարկօ Ռագուզան:
«Յատուկ վերաբերմունք ունեմ Գիւմրու նկատմամբ, Գիւմրին համարում եմ իմ երկրորդ նստավայրը Երեւանից յետոյ: Սա այն քաղաքն է, որը շատ նման է իտալական քաղաքներին: Սա մի քաղաք է, որն ունի փառահեղ անցեալ և շատ բան է արել ու անում Հայաստանի համար: Այսօր այստեղ ենք լուրջ առաքելութեամբ ու մեծ պատուիրակութեամբ։ Յուսանք՝ այսօր քաղաքին ծանօթանալուց յետոյ շատերի համար կրկին Գիւմրի վերադառնալու առիթ կը լինի»,- ասաց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազօր դեսպան Վինչենցօ Դել Մարկոն:
Գիւմրիում աշխատելու է հայ- իտալական աշխատանքային խումբ, ուսումնասիրութիւններ կը տարուեն պատմական միջուկում: Նախագահը վստահեցրեց՝ երկար սպասել պէտք չէ, ունենք պատմական մի ժառանգութիւն, որը ժամանակն է՝ աշխարհին ներկայացնելու, իսկ մինչ UNESCO-ն Կը ճանաչի Գիւմրին որպէս պատմական ժառանգութիւն, անհրաժեշտ է պետականօրէն ուշադրութիւն դարձնել Գիւմրիի պատմական միջուկի շինութիւններին։
«Գիւմրին նաեւ մեր տունն է: Եկէք վերակառուցենք այդ տունը, կենդանութիւն տանք, որովհետեւ իւրօրինակ, ունիկալ քաղաք է: Եւրոպայում շատ տեղեր չկան, որ էսպիսի գեղեցիկ պատմութիւն ունեցող, էսպիսի լաւ մարդիկ ունեցող քաղաք լինի, որը մոռացուած է, այսինքն՝ մոռացուած գանձ է Գիւմրին»,- հիացմունքով ասաց Արմէն Սարգսեանը։
Գիւմրիի ալեքպոլեան ոճով կառուցուած շինութիւններն անգամ 88-ի երկրաշարժից 30 տարի անց վերականգնել հնարաւոր է: Սա իտալացի մասնագէտների կարծիքն է: Ռեստավրատորները դրա փորձն ունեն, նրանց յաջողուել է մանրամասնութիւններով վերականգնել այն քաղաքների ճարտարապետական կառոյցները, որոնք տուժել են երկրաշարժերից ։kragan
«20-րդ դարի ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ իտալական մեր երկու քաղաքներն ամբողջովին աւերուել էին, կարողացանք վերականգնել այդ երկու քաղաքները հենց այն տեսքով, ինչպիսին եղել էին: Գիւմրիի շինութիւնները նոյնպէս կարելի է վերականգնել, պէտք է նախ ամրացնել այն տները, որոնք վթարային են դարձել, բայց պահպանում են իրենց հին ճարտարապետութիւնը: Ժամանակակից տեխնոլոգիաները այդ հնարաւորութիւնը մեզ տալիս են, միայն թէ գումար է պէտք»,- ասաց «Դեպա գրուպ» ինժեներական ընկերութեան ներկայացուցիչ Ռաֆայելօ Դեպետին:
Իտալացի հիւրերը Գիւմրիից հեռացան տպաւորուած ու խոստացան կարճ ժամանակում հանրութեանը ներկայացնել հայ-իտալական համագործակցութեան արդիւնքները։
Ալեքս Սարգսեան