Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (115) Յուլիս 2021

Գրական-Մշակութային

93 տարեկանին մшհացեր է Ջիւան Գասպարեանը

kragan
93 տարեկանին, Ամերիկայի մէջ, 6 Յունիսին մшհացեր է նշանաւոր դпւդուկահար ու երաժիշտ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ-ի ու Գանատայի երաժշտական ակшդեմիաներու անդամ Ջիւան Գասպարեանը։
 
Ան ծներ է Կпտայքի մարզի Սոլագ գիւղին մէջ 1928-ին։ Ան դժուար մանկութիւն է ունեցեր, քանզի մայրը շուտ է մшհացեր, իսկ հայրը պшտերազմ է մեկներ։ Այդ պատճառով ալ, ան մեծցեր է пրբանոցին մէջ։ Դուդուկ սկսեր է նուագել 6 տարեկանին, առանց դասընթացքներ յաճախելու։ 1949-ին արդէն Ջիւան Գասպարեանը կը միանայ Թաթուլ Ալթունեանի անուան Հայկական ժողпվրդական երգի-պարի պետական անսամպլի Ազգային երգ և պարի համոյթին։ 1956-ին, ան կը ստանայ առաջին մրցանակը, 1959-ին՝  առաջինին ոսկէ մետալը Չորրորդ Միջազգային փառատօնին։ 1973-ին, արժանացեր է ՀՀ Ազգային արուեստագէտ պատուաւոր կոչման։ Ջիւան Գասպարեանը մասնակցեր է համաշխարհային ճшնաչում վայելած ֆիլմերու երաժշտութիւններու ստեղծման` «Քրիստոսի վերջին չшրչարանքները» (1988 թուական, ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Կլատիաթոր» (2000 թուական, Ամերիկա), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արիւնոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձիւն և մпխիր» (2015 թ., ՌԴ) և այլն։ Թողարկեր է առաւել քան քսան ձայնասկաւառակ, ունի աւելի քան 1000 ձայնագրութիւն, նուագել է շուրջ քսան հազար համերգներուն։
ՃԻՒԱՆ ԳԱՍՊԱՐԵԱՆԻ ԼՈՅՍ ՅԻՇԱՏԱԿԻՆ
Ծիրանափողդ տխուր մղկտաց,
Եւ մեր ցաւը հին հառաչե՛ց, լացա՛ւ,
Ան արցո՛ւնք-արցո՛ւնք անբառ հեկեկաց,
Մեր վէրքն ընծայեց սիրոյ երգ ու տաղ:
 
Բարակ տուտուկէդ ինչպէ՞ս դուն կրցար
Լեզու տալ վէրքին, մեր բորբ կարօտին,
Մեր սիրտը վառող կորուստի վիշտին,
Այլեւ՝ խոր սիրոյն մեր հոգեվարար...
 
Մեղեդիդ գրաւեց աշխարհը համակ,
Դարձաւ պատմութիւն անխօ՛ս ու անբա՛ռ,
Ողբը հայ հոգւոյն, սխրանքը անոր,
Այնքան սրտագրաւ, այնքան հոգեթով:
 
Օտարը զգաց ովկիանը խորունկ,
Որ կ'ալեկոծուէր սրտիդ մէջ մի բուռ,
Ալի՛ք առ ալի՛ք կը դառնար հնչիւն,
Սիրտեր թրթռացնող աղօթք ու մրմունջ...
ԵՐԱՆ