Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ
կայք էջ : www.azadkhosk.com
Խմբագիր - Երան Գույումճեան
Թիւ (110) Փետրուար 2021
Եւրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհտիեւը Հայերին խորհուրդ տուեց հանգիստ չքնել, քանի դեռ ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած չէ, բուդապեշտեան պատահարները կարող են կրկնուել: Խորհրդարանի պատգամաւոր Անար Մամեդխանովն «ափսոսանք» յայտնեց. «Ես մեր սպաներին միշտ ասում եմ՝ ձեր կարիքը Ղարաբաղում կայ։ Հայերին պէտք է սպանել Ղարաբաղում, այլ ոչ թէ ուրիշ երկրներում»։ Մէկ այլ պատգամաւոր` Զահիդ Օրուջը նկատեց, որ եթէ «այսօր մենք չկարողանանք կանգնել Ռամիլ Սաֆարովի պաշտպանութեան համար, ապա վաղը Ադրբեջանցիներից եւ ոչ մէկը Հայերի դէմ զէնք չի բարձրացնի, երբ լինի դրա անհրաժեշտութիւնը»։ Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութեան ղեկավար Ռամիզ Մելիքովը կանխատեսեց. «Առաջիկայ 25¬30 տարիներին Հարաւային Կովկասում Հայաստան պետութիւն չի լինելու։ Այդ ժողովուրդը հարեւանների հանդէպ այնքան ստորութիւններ է արել, որ իրաւունք չունի ապրելու տարածաշրջանում։ Արդի Հայաստանը կառուցուել է ադրբեջանական պատմական հողերի վրայ։ Կարծում եմ՝ 25¬30 տարի յետոյ այդ տարածքները կրկին կ՚անցնեն Ադրբեջանի իրաւասութեան տակ»։ Բուդապեշտում 2004 թուականի այս օրը՝ Յունուարի 19¬ին կատարուածը, հայատեացութիւնը պետական մակարդակի հասցնելն ու միլիառաւոր դոլար արժողութեամբ սպառազինութիւնների ձեռքբերումը Ալիեւի Ադրբեջանի կողմից բացայայտ ակնարկ էր՝ ուղղուած Հայաստանին, որ պատերազմն անխուսափելի է:
«ՍիվիլՆէթ» 19 Յունոար 2021