Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (84) Հոկտեմբեր 2018

Հարցազրոյց

«Եթէ ժողովուրդը յոյսեր է կապում Նիկոլ Փաշինեանի հետ , ուրեմն պէտք է հասկանայ , որ Նիկոլ Փաշինեանի ուժը հենց ինքը ՝ ժողովուրդն է» . Արա Պապեան - 11/10/2018

antsoutarts1a
 
 
 
«Սոցիալական ցանցերում աւելանում են վարչապետի հրաժարականին ընդդիմացող խմբերն ու նախաձեռնութիւնները։ Քաղաքացիները չեն վստահում Սոցիալական ցանցերում աւելանում են վարչապետի հրաժարականին ընդդիմացող խմբերն ու նախաձեռնութիւնները։ Քաղաքացիները չեն վստահում խորհրդարանական ուժերի հետ կնքուած յուշագրերին և խոստումներին։ Այս առիթով meganews.am-ը զրուցեց , քաղաքագէտ Արա Պապեանի հետ.
 
- Անկախ այն հանգամանքից, որ Դուք և ՀՀ քաղաքացիներից շատերը դէմ են արտայայտուել վարչապետի հրաժարականի փաստին , այնուհանդերձ արդէն վարչապետը յայտարարել է իր հրաժարականի յստակ օրը , ինչպիսի մեկնաբանութիւն կ'անէք այս առիթով .
- Իհարկէ վերջին շրջանում վարչապետը որոշ պայմանաւորուածութիւն ունեցաւ գրաւոր և բանաւոր տարբեր կուսակցութիւնների հետ , առ այն , որ չեն առաջադրի իրենց թեկնածուն ու չեն պաշտպանի այլ թեկնածուի , այնուհանդերձ ես զգօնութիւնս չէի կորցնի և չէի վստահի մինչև վերջ , քանի , որ անկանխատեսելի իրավիճակներ կարող են տեղի ունենալ և կարող է ՀՀԿ-ն փորձ անել սեփական վարչապետի թեկնածուի միջոցով վերցնել իշխանութիւնը :
-Ձեզ համար տարօրինակ չէ՞ր , որ ՀՀԿ որորշ պատգամաւորներ կտրուկ որոշում կայացրեցին և անցան վարչապետի կողմը .
- ՀՀԿ-ի պարագայում և ՝տարօրինակ է և ՝ոչ: Տարօրինակ չէ, որովհետեւ իրենք շատ յաճախ են դիրքորոշումներ փոխել : Տարօրինակ է , որովհետեւ նման կտրուկ փոփոխութիւնները միշտ մտավախութիւն են առաջացնում: Այսինքն տեղիք են տալիս մտածելու , որ որոշ պատգամաւորներ գուցէ ինչ որ անձնական փաստարկների ճնշման տակ են կատարել իրենց որոշումը, սակայն կարող է առաւել ուժեղ փաստեր ներկայացնի հակառակ կողմը և իրենք կրկին փոխեն իրենց դիրքորոշումը և անցնեն լրիւ հակադարձ տեսակէտին , կրկին անձնական շահերից ելնելով :Այսինքն նման վիճակը բաւականին լարուած իրավիճակ է ստեղծում հասարակութեան մէջ :
- Անկախ այն հանգամանքից , որ իրենք յայտարարել էին իբր վարչապետի թեկնածու չեն առաջադրելու , այնուհանդերձ կայ՞ մտավախութիւն , որ ՀՀԿ-ն նոր վարչապետի թեկնածու կ'առաջադրի .
- Իրենք իրարամերժ տեսակէտներ են յայտնել այդ առիթով: Մի մասն ասել է , որ կ'առաջադրեն, միւս մասն ասել է , որ ոչ : Հենց խնդիրը դրանում է , եթէ անգամ իրենք ստորագրել են , մէկ է ես չէի վստահի: Ինչպէս Սերժ Սարգսեանը պաշտօնապէս յայտարարեց , որ ինքը մտադրութիւն չունի առաջադրուելու , բայց առաջադրուեց , այնպէս էլ այս պարագայում կարող են վարուել: Այդ պատճառով պէտք է պատրաստ լինել ցանկացած տեսակի զարգացումների , որոնք չի կարելի բացառել , այդ թւում և ներքաղաքական և արտաքին քաղաքական : Միանշանակ քաղաքացիները պէտք է պաշտպանեն իրենց իրաւունքները և թոյլ չտան նախկին իրավիճակի վերականգնում, որովհետեւ եթէ վերականգնուի նախկին իրավիճակը , շատ աւելի վատ է լինելու ամէն բան, դրան հետեւելու է ռեպրեսիաների (ճնշումներու Ա.Խ.) ալիքները և խիստ սահմանափակումները , հետեւաբար պիտի ուշադիր լինել այդ հրաժարականի օրերին, մշտապէս ականջալուր լինել վարչապետի յորդորներին և միշտ պատրաստ լինել փողոց դուրս գալուն ու ինչ որ գործողութիւններ անելուն, որովհետեւ եթէ մենք չպաշտպանենք, մեզ , մեր շահերը, որեւէ մէկը դա չի անի մեր փոխարէն: Ի վերջոյ, եթէ ժողովուրդը յոյսեր է կապում Նիկոլ Փաշինեանի հետ , պէտք է հասկանայ , որ Նիկոլ Փաշինեանի ուժը հենց ինքը ՝ ժողովուրդն է: Այդ պատճառով ես կարծում եմ , որ մենք վճռորոշ փուլում ենք և ժողովուրդը չպիտի նահանջի :Հակառակը՝ պիտի ամբողջացնի այս փուլը:
Նանա Սարգսեան
Նիւթի աղբիւրը: http://meganews.am