Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

+

Թիւ (83) Սեպտեմբեր 2018

Կիպրահայ

Սփիւռքի նախարարը հանդիպում ունեցաւ նաեւ Կիպրոսի Հանրապետութեան նախագահ Նիկոս Անաստասիատիսի հետ


Հանդիպման կը մասնակցէին նաեւ Կիպրոսի նախագահի Արտերկրեայ և հումանիտար հարցերով յանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն, Յունաստանի արտաքին գործերու նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը, Եգիպտոսի ներգաղթի նախարար Նապիլա Մաքրամը:
Նախագահի կողմէ խօսք գնաց Հայաստան-Կիպրոս-Յունաստան և Կիպրոս-Յունաստան-Եգիպտոս եռակողմ ձեւաչափերու զարգացման և կարեւորութեան մասին:
Մասնակիցները նշեցին, որ Հայաստան-Յունաստան-Կիպրոս-Եգիպտոս նոր քառակողմ հանդիպումը ալ աւելի կը նպաստէ բարեկամ պետութիւններու միջեւ յարաբերութիւններու ամրապնդման: