Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (87) Յունուար 2019

Այլազան

Վերջին 3 տարիներուն 225 գրադարաններ փակուած են

antsoutarts1aԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Մշակոյթի փոխնախարար Վահէ Բուդումեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է հետեւեալը. «Ամփոփելով համայնքներում գործող գրադարանների մասին մարզպետարաններից ստացուած տեղեկատուութիւնը եւ այն համադրելով ՀՀ մշակոյթի նախարարութեան տուեալների հետ՝ արձանագրել ենք, որ այժմ գործում է 472 համայնքապատկան գրադարան, երբ 2015-ին այդ թիւը 697 էր:
Ընդ որում հաշուարկում ներառուել են համայնքապետարաններին, գիւղապետարաններին, մշակութային այլ հաստատութիւններին կից գործող գրադարանները, որոնք չունեն պատրաստուած գրադարանային մասնագէտ, հասանելիութիւն եւ որպէս կանոն չեն իրականացնում գրադարանի պարտադիր գործառոյթները:
Փակուած կամ լուծարուած գրադարանների ֆոնդերը գրեթէ բոլոր դէպքերում փոխանցուել է մերձակայ դպրոցին կամ համայնքապետարաններին: Որոշ դէպքերում գրքային ֆոնդը տեղափոխուել է գրադարանավարի տուն»: