Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (74) Նոյեմբեր 2017

Այլազան

Ամէն օր միջինը արտագաղթեր է 100 մարդ, ամէն օր Հայաստանի պարտքը աւելցեր է 1.2 միլիոն տոլարով antsoutarts1a

Արտագաղթը և պետական պարտքը շարունակում են մնալ Հայաստանի անվտանգութեան լրջագոյն մարտահրաւէրներէն, թէեւ պաշտօնական քարոզչութիւնը այդ թեմաներին, յատկապէս արտագաղթին, չի անդրադառնում կամ անդրադառնում է հպանցիկ:
Իշխանական քարոզչամեքենան և իշխանութիւնների համար աշխատող տարբեր կենտրոններ, անհատներ, արտագաղթի մէջ երբեմն մեղադրում են արտագաղթի թեմային հետեւողականօրէն անդրադարձող լրատուամիջոցներին և լրագրողներին, թէ իբր նման հրապարակումները խթանում են արտագաղթը:
Սերժ Սարգսեանի նախագահութեան իննուկէս տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 350 հազար մարդ, կամ օրական միջինը 100 հոգի:
Սերժ Սարգսյանի նախագահութեան իննուկէս տարիներին Հայաստանի ընդհանուր պարտքը աւելացել է շուրջ 4 միլիարդ դոլարով՝ 2008-ի 2 միլիարդից հասնելով և անցնելով 6 միլիարդը:
Սարգսեանի նախագահութեան ամէն մի օրուայ ընթացքում Հայաստանը կուտակում է աւելի քան 1.2 միլիոն դոլար պարտք:
Եթէ 2006-ին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 19 տոկոսը, ապա 2016-ին՝ 45 տոկոսը:
Պետական պարտքը Հայաստանի և Կենտրոնական բանկի անունից ստանձնած և որոշակի պահի դրութեամբ առկայ պարտքային պարտաւորութիւնների հանրագումարն է:
ԱՆԻ կենտրոն