Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (107) Նոյեմբեր 2020

Այլազան

ԱՐՑԱԽ

antsoutarts1a
ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՔՀՆՅ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ. "ՄԵՆՔ ԴԱԴԻՎԱՆՔԸ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ ԹՈՒՐՔԵՐԻՆ" Ըստ Հայաստանի Հանրային ձայնասփիւռի կայքէջին՝ Քարվաճառի շրջանի հոգևոր հովիւ, Դադիվանքի վանահայր Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեան Նոյեմբեր 11-ին յայտարարած է՝ «Մենք Դադիվանքը չենք տալիս Թուրքերին»։ "Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Յարութիւնեանը հէնց նոր զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս",– նշած է ան: Հարցումին, թէ ի՞նչ միջոցներով պիտի կարենան պահել Դադիվանքը, Տէր Յովհաննէս չէ մանրամասնած, միայն թէ ընդգծած է թէ՝ առաջին հերթին Աստուած կը պահէ Դադիվանքը: "Ես սպասում էի հրաշքի, որ մի բան պիտի լինի, մի հրաշք պիտի լինի, որովհետև իմ սիրտը մղկտում էր՝ ձեռք տալ, տեղահանել այն խաչքարերը, որոնք մեր պապերը կերտել ու այստեղ են դրել 800 տարի առաջ։ Դուք պատկերացնո՞ւմ էք՝ դա որքան ժամանակ է, ես ինչպէ՞ս այդ խաչքարերին ձեռք տամ։ Ես նոյնիսկ վախենում էի պատիժ կրել, եթէ դրանք Դադիվանքից հանեմ։ Երկու օր ասում եմ՝ ես վախենում եմ, չեմ ուզում ու սպասում եմ հրաշքի",– եզրափակած է հոգեւոր հովիւը։