Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (103) Յունիս 2020

Այլազան

Ազգային գրադարանի ելեկտրոնային շտեմարանները վերականգնուած են

antsoutarts1a
Հայաստանի ազգային գրադարանի ելեկտրոնային շտեմարանները, որոնք Մայիս 9-էն ի վեր անհասանելի դարձած էին համակարգչային բաժնին մէջ ծագած հրդեհի մը պատճառով, արդէն վերականգնուած են եւ հասանելի են 24 ժամ:
Այս մասին Յունիս 3-ին տրուած մամլոյ ասուլիսին յայտնած է Ազգային գրադարանի տնօրէնի առժամեայ պաշտօնակատար Հրաչեայ Սարիբէկեան:
"Նախորդ ասուլիսին կարեւոր շեշտադրումներ արեցինք: Նշեցինք, որ բոլոր նիւթերը, ծրագրային ֆայլերը, թուայնացուած գրականութեան, գրքերի եւ մամուլի ամբողջ բազան Ազգային գրադարանում առանձին կրիչներով պահուած են եղել: Երկրորդ կարեւոր շեշտադրումն այն էր, որ մենք, սերվերների արտաքին տեսքից դատելով, կարող էինք ասել, որ դրանք բաւականին յուսալի վիճակում են, որովհետեւ դրանց կոշտ սկաւառակները փորձաքննութիւնից յետոյ հանել էինք, բացել եւ տեսել, որ ոչ մի պլատա վնասուած չէ: Դա մեզ թոյլ էր տալիս եզրակացնել, որ հնարաւորութիւնը փոքր է, որ այդ սերվերները հնարաւոր չլինի գործարկել", բացատրած է ան: