Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (82) Յուլիս 2018

Անցուդարձ

Ռոհանին հրաւիրել է Փաշինեանին. Իրանական սկզբնախաղ


Իրանական դիւանագիտութիւնը հազարամեակների աւանդոյթներ ունի եւ ցանկացած ժեստ իր իմաստն ունի:
Հայաստանում էր Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը, որին արդէն ընդունել են Հայաստանի նախագահն ու վարչապետը: Ռեզա Արդաքանիանը վարչապետին փոխանցել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը եւ Իրան այցելելու հրաւէրը: Իրանի էներգետիկայի նախարարը հեռանկարային է անուանել համագործակցութիւնը եւ ազատ տնտեսական գօտիների շրջանակում ներդրումների ներգրաւումը: Զրուցակիցները քննարկել են համատեղ էներգետիկ ծրագրերի իրագործումը եւ նոր նախաձեռնութիւնների իրականացման հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ տարածաշրջանային խնդիրները:

Վերջերս Իրանը Բաքւում կայացած ռազմական շքերթին ուղարկել էր մշակոյթի նախարարին: Ադրբեջանը հանդիսաւոր նշել է իր բանակի կազմաւորման 100-ամեակը, որը ստեղծել էր Թուրքիան Կովկասի գրաւման համար: Դա արուել է ոչ առանց Ռուսաստանի ու Բրիտանիայի օգնութեան: Ադրբեջանը դարձաւ ռուս-թուրքական դաշինքի ծնունդը, որն օրհնեց Բրիտանիան: Իրանն Ադրբեջանն իր տարածքն է համարում, իր մշակութային արեալի անքակտելի մասը: Պատահական չէ, որ Իրանը մշակոյթի նախարարին էր ուղարկել: Իսկ դրանից յետոյ Ադրբեջանում բացայայտեցին հերթական «իսլամիստական» դաւադրութիւնը:
Պատահական չէ նաեւ այն, որ Ռոհանին Նիկոլ Փաշինեանին հրաւէրը փոխանցել է էներգետիկայի նախարարի միջոցով: Հայաստանն ու Իրանը կապուած են էներգետիկ առումով եւ ոչ միայն գազի ու էլեկտրաէներգիայի, այլ նաեւ պատմական ու տարածաշրջանային էներգիայի առումով:

lragir.am
Նոյեան տապան