Ազատ Խօսք - Ելեկտրոնային Անկախ Պարբերաթերթ

կայք էջ : www.azadkhosk.com

Խմբագիր - Երան Գույումճեան

Թիւ (110) Փետրուար 2021

Անցուդարձ

ԱՐԱ ԱՅՎԱԶԵԱՆ. "ԵԹԷ ԽՕՍՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ,ԱՊԱ ԴԱ ՊԷՏՔ Է ԼԻՆԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ

ՀՀ Արտաքին գործոց նախարար Արա Այվազեան Յունուար 28¬ին «Եռաբլուր» պանթէոնին մէջ լրագրողներու հետ հանդիպումին յայտնած է, թէ Արցախի հարցը դեռ լուծուած չէ: Ան ըսած է, թէ կայ առանցքային խնդիրը, որ Արցախի կարգավիճակի յստակացումն է, որու մասին խօսած են նաեւ համանախագահ երկիրները՝ Արտաքին գործոց նախարարներու մակարդակով։ "Որպէսզի խօսենք տարածաշըրջանում անվտանգութեան, կայունութեան, խաղաղութեան մասին, նախեւառաջ պէտք է ստեղծուի վստահութեան մթնոլորտ։ Վստահութեան մթնոլորտը ստեղծւում է շատ կարեւոր հարցերի լուծման պարագայում։ Նախեւառաջ՝ մեր գերիների ազատ արձակման հարցը։ Կարծում եմ՝ Ադրբեջանը պէտք է հասկանայ, որ սա մարդասիրական հարց է, եւ եթէ այս հարցը շարունակուի շահարկուել՝ ես վստահ եմ, որ այն լինելու է խնդրայարոյց նաեւ Ադրբեջանի համար",– ընդգծած է Այվազեան, աւելցնելով. "Ես վստահ եմ, որ Դուք հետեւել էք Մինսկի խմբի համանախագահների յայտարարութիւններին, ինչպէս նաեւ Արտաքին գործերի նախարարների յայտարարութիւններին, որտեղ նշւում է, որ կան առանցքային հարցեր, որոնք պէտք է հասցէագրուեն։ Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, մենք մօտ ժամանակներս իրենց հետ կը կապուենք եւ ակնկալում ենք իրենց առաջիկայ այցը տարածաշրջան, որի մասին յաւելեալ կը տեղեկացնենք։ Եթէ խօսում ենք խաղաղութեան մասին, ապա դա պէտք է լինի արժանապատիւ խաղաղութիւն"։